Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սեյրան Օհանյան. Մարտի 1-ի բացահայտումը ՕՐՕ դաշինքի օրակարգում է

Սեյրան Օհանյան. Մարտի 1-ի բացահայտումը ՕՐՕ դաշինքի օրակարգում է
13.02.2017 | 23:40

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հարցին, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Քաղբանտարկյալներ, այսօր, իհարկե, կան, բայց այսօր ես չէի ուզի այդ ուղղությամբ խոսել»։

Լրագրողները փորձել են պարզել, թե կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանին քաղբանտարկյալ համարում է, ինչին Սեյրան Օհանյանը խուսափել է պատասխանել, նա խոստացել է թեմայի շուրջ խոսել առաջիկա ասուլիսում։ Նա անդրադարձել է 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած և մինչ օրս չբացահայտված սպանդին, որի ժամանակ ինքը գլխավորում էր ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբը. հարցին՝ իրենց դաշինքի օրակարգում լինելո՞ւ է «Մարտի 1-ի» բացահայտումը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է.

«Մենք բացառապես գործելու ենք օրենքի շրջանակներում, եթե կան թերություններ, որոնք նախկինում եղել են, և մինչև հիմա բացահայտված չեն, անկասկած մեր ներուժը կօգտագործենք, որպեսզի այդ ամենը բացահայտենք։ Ոչ միայն Մարտի 1-ը, ինչու ենք մենք շեշտը դնում մարտի 1-ի վրա, եթե գործեր կան, որոնք բացահայտված չեն ու օրինապահ մարմինները զբաղվում են, մենք պետք է հասցնենք մինչև վերջ»։

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ